շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը. Վարչապետի խոսնակ

Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը. Վարչապետի խոսնակ

Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան։

Նա, ամսնավորապես, նշել է․

"Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն"։

Նշենք, որ ԵԱՏՄ միջկառավարական նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր։ nfoPort.am-ին այս մասին հայտնել էին ԱԳՆ մամուլի ծառայությունից:
 
Նշենք, որ ԵԱՏՄ միջկառավարական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Երևանում: Նիստի շրջանակներում սպասվում է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների այցը Հայաստան:
 
Ըստ InfoPort.am-ի տվյալների` նախնական օրակարգից բացի նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի արցախյան հակամարտության գոտում վերջին սրացմանը:

  • Կիսվել: