հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ես չեմ գրել այդ օրենքները, օձի սևն էլ սատկի, սպիտակն էլ. Մարուքյանը` Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար մնալու մասին

Ես չեմ գրել այդ օրենքները, օձի սևն էլ սատկի, սպիտակն էլ. Մարուքյանը` Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար մնալու մասին

Դա այն օրակարգը չէ, որ մենք դրանով զբաղվենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վարչապետի հրաժարականից հետո պաշտոնակատար մնալու Նիկոլ Փաշինյանի որոշման մասին:

«Ինքը չէ, ասենք՝ Տիգրան Ավինյանն ա, ինչ ա փոխվում»,-ասաց նա:

Մարուքյանը հայտարարեց, որ օրենքներն այն ժամանակ գրվել է բոլորը գիտեն, թե ում համար, որպեսզի ինչ ուզենան՝ անեն, սակայն հիմա այսօրվա իշխանություններն են ինչ ուզում՝ անում. «Թող իրենց օրենքները տանեն ՍԴ-ում վիճարկեն: Այս իշխանությունները չփոխեցին այդ օրենքները, դրա համար ասում ենք, որ երկուսն էլ պետք է հեռանան: Հիմա Էդմոն Մարուքյանից ինչ եք ուզում, ես չեմ գրել: Օձի սևն էլ սատկի, սպիտակն էլ»:

  • Կիսվել: