հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երկրի արտաքին քաղաքականությունը չի կարող հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան

Երկրի արտաքին քաղաքականությունը չի կարող հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան

Այն ձևակերպումը, որը Հայաստանը տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար։ Վիրավորական է հետևյալ կերպ, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, որն իրատեսական որևէ հիմքեր չունի, բայց գնում ենք դեպի Եվրոպա։ Երբ հարմար կլինի մեզ համար, այն ժամանակ մենք այդ որոշումը կկայացնենք։ Հասկանում ենք, որ համատեղելի չեն ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը, հասկանում ենք, որ մի պահ դուրս ենք գալու, բայց դուք այդտեղ մնացեք, երբ մենք որոշենք, այն ժամանակ էլ դուրս կգանք։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ պետք է ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու համար, թե ինչ կարգի հետևանքներ կարող են լինել։

«Ես կառաջարկեի, որ ժողովուրդը հետևյալ մոդելը մի հատ փորձի պատկերավոր ստեղծել․ դու փոքր բիզնեսի տեր ես և քո բիզնեսը ուղղակի 90%-ով կախված է մի խոշոր բիզնեսի հետ, որը քեզանից մի 50 անգամ ավելի մեծ է, և դու միշտ այդ խոշոր բիզնեսին ասում ես՝ դե գիտես, ես հիմա քո հետ համագործակցում եմ այնքանով-ինչքանով, բայց հենց հարմար մի ուրիշ պարտնյոր գտնեմ, ես քո մոտից դուրս եմ գալու։ Եվ անընդհատ հրապարակային դու դրա մասին խոսում ես: Այդ խոշոր բիզնեսը ի՞նչ է անելու: Մի օր ասելու է՝ այ մարդ դու ո՞վ ես։ Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու է՝ գնա ում ուզում ես փնտրի։ Ես քո համար զապասկա չեմ։

Զուտ մարդկային նաև հարաբերությունների տեսանկյունից սա վիրավորական է։ Եթե նույնիսկ դու մտածում ես այդպես, դու ամեն քայլափոխին դրա մասին չպիտի խոսես»,- նշել է նա։

 

  • Կիսվել: