հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երկխոսելու ոչինչ չկա մի անձի հետ, որն օր առաջ պետք է հեռանա. Արծվիկ Մինասյան

Երկխոսելու ոչինչ չկա մի անձի հետ, որն օր առաջ պետք է հեռանա. Արծվիկ Մինասյան

«Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անունից արդեն իսկ հրապարակվել է հստակ հայտարարություն առ այն, որ երկխոսելու ոչինչ չկա մի անձի հետ, որն օր առաջ պետք է հեռանա, հետևաբար՝ այս պահի դրությամբ մենք չունենք որևէ այլ պահանջ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

Այս մասին այսօր ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե այս ընթացքում ԱԺ-ում հանդիպում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» երթով ՀՔԾ-ի մոտ էր՝ պահանջելով պետական դավաճանության հոդվածով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին:

  • Կիսվել: