հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը տեղեկացնում է, որ  հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ

Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ ԿԳՄՍ  նախարարությունում հայտ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների համար կկազմակերպվի  հանդիպում՝ վերապատրաստման գործընթացի նախապատրաստական և կազմակերպչական բնույթի հարցերին պատասխանելու նպատակով: 

Հանդիպմանը մասնակցելու համար մինչև ապրիլի 18-ը ներառյալ անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ տեղեկատվությունը (մասնակցի անուն-ազգանունը և կազմակերպության անվանումը (առկայության դեպքում)) ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

  • Կիսվել: