ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երիտասարդությանը գիտական գործունեության մեջ ներգրավելու խնդիր կա․ ԿԳՄՍ նախարար

Երիտասարդությանը գիտական գործունեության մեջ ներգրավելու խնդիր կա․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանում առկա է երիտասարդությանը գիտական գործունեության մեջ ներգրավելու խնդիր։ Այս մասին Երեւանում նոյեմբերի 5-ին ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզի ստորագրման առիթով ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Մենք տաղանդավոր երիտասարություն ունենք, բայց, ցավոք, այն ինչ-որ պահի կամ գնում է մասնավոր հատված, կամ հեռանում է Հայաստանից»,- ասաց նա։

Վերջերս Հայաստանի կառավարության ընդունած ծրագրի արդյունքում գիտական ոլորտի ֆինանսավորումը, նրա խոսքով, էապես ավելացել է։

«Դրա հետ միաժամանակ, փոխվել են գիտական գործունեության պահանջները, այն պետք է կողմնորոշվի դեպի իրական արդյունք»,- ընդգծեց Դումանյանը։

Նախարարը հավաստիացրեց, որ ռուսական գիտական շրջանակների հետ համագործակցություն զարգացնելը խիստ պատվաբեր է, եւ Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կապերը խորանան։ 

  • Կիսվել: