«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում քննարկվել է Ռումինիայի Եվրատլանտյան կայունության կենտրոնի հետ ՀՀ-ի հնարավոր համագործակցության հարցը
«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Ռումինիայի Եվրատլանտյան կայունության կենտրոնի նախագահ Լուչիան Ֆատուի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը համաժողովին մասնակցելու համար և ընդգծել «Երևանյան երկխոսություն» և E-arc համաժողովների կարևորությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռումինիայի Եվրատլանտյան կայունության կենտրոնի հետ Հայաստանի հնարավոր համագործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և այդ համատեքստում Ռումինիայի գործուն աջակցությանը։