«Երևանը խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձեր է անում և սադրանքների դիմում». Բայրամովը՝ Բլինքենին
՛՛Երևանը խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձեր է անում և սադրանքների դիմում՛՛: Այս մասին այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները
Նշվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, բանակցությունների հեռանկարը:
՛՛Նշվել է, որ խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ քայլերից, դուրս բերել հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքներից, հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: