ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում Քաղաքաշինության կոմիտեի վարչության պետի տեղակալը Mazda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում Քաղաքաշինության կոմիտեի վարչության պետի տեղակալը Mazda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Շ-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Տանյա Տ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժշ բուժօգնոթւոն սանաուց հետո նրան տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Շ-ն աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչության պետի տեղակալ։ 

  • Կիսվել: