երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Երևանում կոտրել են հայտնի «Վենետո» հագուստի սրահի ապակին և այնտեղից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստներ

Երևանում կոտրել են հայտնի «Վենետո» հագուստի սրահի ապակին և այնտեղից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, Երևանում թալանել են հայտնի խանութներից  մեկը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Նալբանդյան փողոց 96 հասցեում գործող «Վենետո» հագուստի խանութի ապակիները կոտրված են:

 Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 01:00-ի սահմաններում կոտրել են նշված խանութի ապակիները, մտել ներս և այնտեցից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու,  նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: