ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը. օրակարգը հայտնի

Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը. օրակարգը հայտնի

Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:  

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ  քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝  նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են  ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ: 

  • Կիսվել: