ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում բացվեց Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը

Երևանում բացվեց Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը

Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ Մոսկվա) կազմակերպել էր ընդունելություն՝ Երևանում Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակի բացման և Դոմինիկյան Հանրապետության Անկախության 179-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Դոմինիկյան Հանրապետության դեսպան Հանս Դաննենբերգ Կաստեյանոսը: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, և դիվանագիտական ներկայացուցչության բացումը դրա լավագույն ապացույցն է:

Դոմինիկյան Հանրապետության դեսպան Հանս Դաննենբերգ Կաստեյանոսն էլ իր հերթին հավելեց, որ դոմինիկյան կողմը շահագրգիռ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին՝ Երևանում Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության բացման ողջ գործընթացի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Հայաստանի կրթական,  գործարար, զբոսաշրջային շրջանակների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: