ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանից Ստեփանակերտ ուղևորված 2 ավտոբուս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ է առել Սիսիան քաղաքում

Երևանից Ստեփանակերտ ուղևորված 2 ավտոբուս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ է առել Սիսիան քաղաքում

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։

Խնդրում ենք չանհանգստանալ, վստահեցնում ենք, որ երթուղայինները կշարժվեն ըստ հնարավորության, և ուղևորներին անվտանգ կհասցնեն իրենց ընտանիքներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: