Երեւանի ընտրություններում մենք ստացել ենք նույն քանակի ձայները, որքան 2021-ի ընտրություններում. Ալեն Սիմոնյան
Երեւան քաղաքում ընտրություններին մենք ստացել ենք նույն քանակի ձայները, որքան ստացել ենք 2021-ի ընտրություններում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն այդքան քիչ ձայն ստացած եւ փաստացի, ավագանիում անգամ «Հանրապետություն» կուսակցության հետ ձեւավորված իշխող կոալիցիան չունի մեծամասնություն:
«Այո, այդ խնդիրը կա, Երեւանը չի մասնակցել ընտրություններին, դրա համար Երեւանում մարդիկ գնացել են, քվեարկել են շատ-շատ անհասկանալի կուսակցությունների օգտին: Բայց նաեւ քվեարկել են հեղափոխական արժեքներ կրող կուսակցությունների օգտին: Այսինքն հեղափոխությունն, այնուամենայնիվ, հաղթել է եւ շարունակելու է իր հաղթարշավը»,-ասաց նա: