երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանի քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն․ բնակարաններ ու առանձնատներ Չեխիայում և Ավստրիայում

Երևանի քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն․ բնակարաններ ու առանձնատներ Չեխիայում և Ավստրիայում

Քաղաքապետի պաշտոնին հավակնող Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը գործազուրկ է, բայց թեկնածուներից, թերևս, ամենահարուստը։

Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2022թ․ օգոստոսից մինչև 2023 թ․ օգոստոս գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Նախկին քաղաքապետ-դերասան-պրոդյուսերի հայտարարագիրն ամենածավալունն է։ Նա համատեղ սեփականությամբ ունի 23 անշարժ գույք Չեխիայում և Ավստրիայում, որոնք սկսել է ձեռք բերել 2006 թ-ից։ Հիշեցնենք, Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի քաղաքացի է։ Այդ 23 գույքերի մի մասը ավտոտնակ և խորդանոց է, որոնք Մարությանը բնակարաններից առանձին է ներկայացրել։

Փաստացի Մարությանն ունի 2 բնակելի տուն հողամասերով Սթրեդոչեսկի երկրամասում (116 քմ) և Պրահայում (252․84 քմ), 7 բնակարան կից խորդանոցներով և ավտոկայանատեղիներով, որոնցից 5-ը՝ Պրահայում, 2-ը՝ Վիեննայում։

Վերջինները Մարությանը ձեռք է բերել քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո։ Մարությանը բնակվում է Կոտայքի մարզում՝ Առինջի Դուրյան թաղամասում, որտեղ վարձակալում է 160 քմ առանձնատուն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: