ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում վերջերս կառուցված տաղավար է ապամոնտաժել

Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում վերջերս կառուցված տաղավար է ապամոնտաժել

Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մաշտոցի պ., 37 հասցեում կառուցված տաղավարը։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի, 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։

Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: