հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել․ Քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել․ Քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել։ Այս մասին այսօր ավագանու նիստի մեկնարկին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ 

«Ուզում եմ արձանագրել, որ մեր մարմինը՝ թե՛ քաղաքապետարանը թե՛ ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով, այսինքն պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին մեծ կազմով և պաշտպանիչ դիմակներով նիստին ներկայանալու համար։

«Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև էս վերջերս, հուսով եմ նույն ձև կշարունակվի»,- նշեց քաղաքապետը։

  • Կիսվել: