կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատի միաձուլման մասին իրավական փաստաթուղթ չկա․ պատգամավոր

Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատի միաձուլման մասին իրավական փաստաթուղթ չկա․ պատգամավոր

Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման դեմ: Այս մասին հրապարակված որևէ իրավական փաստաթուղթ չկա, բայց հայտնի է, որ մի շարք գերատեչությունների համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է ՊՈԱԿ-ների միաձուլման եղանակով վերակազմակերպելու նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Գրավոր դիմել եմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին նախագիծը ինձ տրամադրելու համար:

Նախագծին ծանոթանալուց հետո կարող ենք ավելի առարկայական խոսել ՊՈԱԿ-երի հնարավոր վերակազմակերպման հնարավորության և նպատակահամարության վերաբերյալ»,- գրել է Սամսոնյանը:

  • Կիսվել: