շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի և Բաքվի բանակցությունները կշարունակվեն վաղը․ Գերմանիայի ԱԳՆ

Երևանի և Բաքվի բանակցությունները կշարունակվեն վաղը․ Գերմանիայի ԱԳՆ

Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին հանդիպումն ու բանակցությունները հյուրընկալելու համար:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է, որ այս բանակցությունները կոչված են շարունակելու արդյունավետ քննարկումները, որ անցկացվել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Նա նաև տեղեկացրել է, որ բանակցությունները կշարունակվեն վաղը, հայտնել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: