կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի ավագանու հերթական ընտրությունը կանցկացվի 2023-ի սեպտեմբերի 17-ին. ԿԸՀ

Երևանի ավագանու հերթական ընտրությունը կանցկացվի 2023-ի սեպտեմբերի 17-ին. ԿԸՀ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թ. հուլիսի 13-ի «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին» թիվ 1163-Ն որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է.

Երևանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի սեպտեմբերի 3-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:

Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

  • Կիսվել: