Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ․ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները քվորում չապահովեցին
Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ. «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները տապալեցին տապալեցին տրանսպորտի թանկացումը կասեցնելու հարցով նիստը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել տրանսպորտի թանկացման օրակարգով:
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց, որ ««Մայր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ: Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հիմք ընդունելով ավագանու կանոնակարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետը՝ հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»:
30 րոպե ընդմիջումից հետո էլ քվորում չապահովվեց և նիստը չկայացավ: