ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար. Զոհրաբյան

Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար. Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ դեպի ՌԴ նախօրեին տեղի ունեցած թռիչքներին և դրանց հետաձգմանը։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պետք է ԱԺ նախագահը պատգամավորներից պատվիրակություն կազմեր, գնային «Զվարթնոց» օդանավակայան եւ տեսնեին, թե ինչ էր կատարվում նախօրեին. «Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսը երեկ որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար: Մարդիկ գնում են, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»,-ասաց նա եւ տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը եւս զբաղվել է այդ խնդիրներով, հանդիպումներ, քննարկումներ ունեցել:

«Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով, տեղով ամբողջ գույքով լքում են հայրենիքը, եւ փոխանակ այնտեղ լինեինք եւ հասկանայինք, թե ինչ կարող ենք անել, որ հայը մնա հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորերի թիվը»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: