Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը շարժիչի անսարքությունն էր
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ռուսական Նորդ Վինդ ընկերության Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել։ Պատճառն, ըստ հաղորդագրության, Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել։
«Այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել: Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժ.01:20»,- ասված է քաղավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։