ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա․ Փաշինյանը՝ Սև լճի տարածքում ադրբեջանցիների տեղակայման մասին

Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա․ Փաշինյանը՝ Սև լճի տարածքում ադրբեջանցիների տեղակայման մասին

Երեկվանից իրադրության էական փոփխություն չկա։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին։

"Սա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ նաևմեր զինվորների ներկայություն կա մեծ թվով,  բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռամական էսկալացիայի չի հասել՝ փոխհրաձգություն  և բախում չկա, երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորնրեին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ 

Վարչապետի պաշտոնակատարի բնորոշմամբ սա ծրագրված սադրանք է։ "Ադրբեջացնցիներն իրեն հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեղներ, որոնցով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահամններից ներս։ Այդ քարտեզները կեղծված են, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեների հետ համեմաությամբ։ Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ։

Իհարկե, կարևորագույն հարց է՝ ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն, միջդիրքային տարածքով անցնեն և հասնեն Սև լիճ. դա առանձին քննարկման խնդիր է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել. գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ մեր խնդիրն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր:

«Այսօր մենք կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, և կկայացվեն որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ»,- նշեց Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: