Էրդողանը Սիրիայում աջակցելով ջիհադական ուժերին՝ երկիրը հասցրել է պատերազմի շեմին. Կարո Փայլան
Էրդողանը, ամբողջ աշխարհին դեմ գնալով, աջակցելով ջիհադական ուժերին՝ երկիրը պատերազմի շեմին է հասցրել։ Այս մասին թվիթերում գրել է Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ Սիրիայում կառավարական ավիահարվածների հետեւանքով սպանված 5 զինվորների լուրից հետո։
«Էրդողանը, ամբողջ աշխարհին դեմ գնալով, աջակցելով ջիհադական ուժերին՝ երկիրը պատերազմի շեմին է հասցրել։ Մեր երիտասարդներին Էրդողանի այս համառության պատճառով կորցնելուց պետք է հրաժարվենք եւ հեռանանք Սիրիայից»,- մասնավորապես ասված է նրա գրառման մեջ։