ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի հայկական եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը

Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի հայկական եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը:

«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Սուրբ Թագավոր եկեղեցու մոտ, ես գնահատում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ», - ասել Է Էրդողանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պոլսո պատիրարքարանը եկեղեցու պատի վրա պարելու միջադեպի մասին հայտարարություն է տարածել:

 

 

  • Կիսվել: