շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ, մեղադրանքներ հնչեցրել Արևմուտքի հասցեին

Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ, մեղադրանքներ հնչեցրել Արևմուտքի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ:

Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Էրդողանը նշել է, որ «Իսրայելի անխոհեմության պատճառը արևմտյան տերությունների կեղծավոր քաղաքականությունն է»:

«Հիտլեր-Նեթանյահուի վարչակազմն ամեն օր անցնում է նոր կարմիր գիծ՝ դաժանության և ջարդերի քաղաքականության մեջ, որը վարում է հոկտեմբերի 7-ից։ Արևմտյան ուժերը բեմի առջև Իսրայելին չափավորության կոչ են անում, բայց, թաքնվելով ՀԱՄԱՍ-ի հետևում, աչք են փակում Նեթանյահուի ջարդերի վրա»,-ասել է Էրդողանը:  

 

  • Կիսվել: