ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանն ու Բայդենը կքննարկեն Կովկասի տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը

Էրդողանն ու Բայդենը կքննարկեն Կովկասի տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը հանդիպելու են G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Հռոմում հոկտեմբերի 30-31-ը:

Այս մասին թուրքական Milliyet պարբերականին տված հարցազրույցում ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Վերջինս բացահայտել է նաև նախագահների հանդիպման օրակարգը՝ նշելով քննարկվելիք գլխավոր թեմաները:

Քննարկվելու են նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասի տարածաշրջանին և Ղարաբաղին առնչվող հարցերտ։ Այս մասին նշել է թուրք առաջնորդի խոսնակը:

  • Կիսվել: