շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էրդողանն  ի վիճակի չէ պաշտպանել երկրի շահերը. Թուրք ընդդիմադիր

Էրդողանն ի վիճակի չէ պաշտպանել երկրի շահերը. Թուրք ընդդիմադիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին  Երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում։

 Ինչպես հայտնում է հայտնում է Ahval թերթը, Քըլըչդարօղլուն  քննադատել է Էրդողանի քաղաքականությունը մի շարք ոլորտներում, այդ թվում` Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ընդդիմադիր առաջնորդը  Էրդողանի կառավարության վարած  արտաքին քաղաքականությունը սխալ է համարել  և մեղադրել նրան թուրքական դիվանագիտության հիմնարար սկզբունքներից հրաժարվելու համար։

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Էրդողանը երեք օր է լռում է։ Նա ի վիճակի չէ պաշտպանել իր երկրի շահերը», - ասել է Քըլըչդարօղլուն։

Նա նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և բարձրաստիճան պաշտոնյաները դուրս են մնացել արտաքին քաղաքականության առնչվող որոշումներում և Էրդողանին մեղադրել եգիտական «Մուսուլման եղբայրներ» շարժման վրա հիմնված քաղաքական մոդելը Թուրքիա ներմուծելու համար։

  • Կիսվել: