ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա. Փայլան

Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա. Փայլան

Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին, գրում է ermenihaber.am-ը;

Փայլանի` սոցցանցում արած գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը պետք է լուծել անկողմնակալ ձևով, արդարությամբ։ Ցեղային ու կրոնական կողմնակալությունը վնասում է տարածաշրջանի խաղաղությանը»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումներին անդրադարձած Էրդողանը հայտնել էր, որ շարունակելու են իրենց բոլոր հնարավորություններով «բարեկամ և եղբայր Ադրբեջանի կողքին լինել»։ Էրդողանը, անտեսելով Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը, բախումների հրահրման մեջ մեղադրել էր հայկական կողմին, ապա ավելացրել․ «Անկասկած այս հարձակումը մի իրադարձություն է, որը Հայաստանի տրամաչափից դուրս է»։

Թուրքիայի կառավարության անդամներն ավելի առաջ էին անցել իրենց հայտարարություններում՝ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

 

  • Կիսվել: