հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Էրդողանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները, տեղեկացնում է APA-ն։

Նշվում է, որ նիստը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Աղբյուրը հայտնում է. ՛՛Նշվել է, որ արեւելյան Միջերկրական ծովում երկրի սահմանային անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու Թուրքիայի վճռականությունը, նրա հավասարակշռված դիրքորոշումը Սեւ ծովի հյուսիսում տեղի ունեցող գործընթացներում, Բալկաններում եւ Կովկասում կայունության ապահովման եւ պահպանման գործում նրա հաստատակամությունը ցույց են տվել Թուրքիայի ներդրումը համաշխարհային եւ տարածաշրջանային խաղաղության գործում՛՛:

 

  • Կիսվել: