երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Երբեք չենք զգացել պետական ձեռքը մշակույթի դեմ, որքան 2018 թվականից մինչ օրս. գրականագետ

Երբեք չենք զգացել պետական ձեռքը մշակույթի դեմ, որքան 2018 թվականից մինչ օրս. գրականագետ

Ցավով պիտի նշեմ, որ մեր անկախության բոլոր տարիներին` ոչ մի շրջանում պետական քաղաքականությունը մշակույթի կարգավորման ոլորտում, այնքան հստակ աղետալի չի եղել, որքան 2018 թվականին առ այսօր: Այս մասին այսօր`մայիսի 18-ին, Բագրատ Սրբազանի և մշակույթի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ասաց գրականագետ Աբգար Ափինյանը:

«Երբեք չենք զգացել պետության ձեռքն այսքան ուղղված մեր դեմ, հայ մշակույթի դեմ, այսքան խանգարող, ոչնչացնող»,-հավելեց նա:

«Հիշում եմ ` «Գոյ» թատրոնն ինչ հրաշալի բեմականացումներ արեց: Մեր մշակույթի խորհուրդը 3 տարի անընդմեջ լավագույնն է ճանաչել «Արալեզ» ներկայացումը: Եվ հարվածն ուղղված էր հենց լավագույնին»,-ասաց Աբգար Ափինյանը` հիշեցնելով թատրոնի շուրջ ծավալվող իրողությունները:

«Վերջերս Բելառուսի գրողների միությունը դիմեց մեզ` Մինսկում միջազգային փառատոն անցկացնելու առաջարկով: Ես մեծ սիրով համաձայնեցի ու բնականաբար, տեղեկացրի ԱԳՆ-ին և ԿԳՄՍՄ-ին: Մի քանի ամիս տանել-բերելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց, որ այդ ծրագրի հետ որևէ առնչություն չունի: Խոսքը գնում է Հայաստանի և Բելառուսի մշակույթի կապերի մասին, որոնք դաշնակցային հարաբերությունների հիմքն են: Ահա սա է մեր պետական կառույցի դեմքը, էությունը»,-ասաց գրականագետը:

  • Կիսվել: