երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երբ քո հակառակորդը ցեղասպանություն է իրականացրել, ստեղծել «խաղաղության խաչմերուկ» ու սեղմել թշնամու ձեռքը, տեղին չէ. Օհանյան 

Երբ քո հակառակորդը ցեղասպանություն է իրականացրել, ստեղծել «խաղաղության խաչմերուկ» ու սեղմել թշնամու ձեռքը, տեղին չէ. Օհանյան 

Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախում, իսկ հաջորդ նպատակը Մեծ Թուրան ստանալն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրականացնել հատկապես Հայաստանի վրայով: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս պարագայում խոսել ՛՛խաղաղության խաչմերուկի՛՛ մասին, երբ հակառակորդը քեզ ճնշում է, քո համերկրացիներին, քո հայրենիքի մի մասի բնակիչներին բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ծեր, մանուկ, զինվորականներ ոչնչացրել է, այս իրականության մեջ գնալ, ստեղծել ՛՛Խաղաղության խաչմերուկ՛՛ եւ գնալ սեղմել քո թշնամու ձեռքը, տեղին չէ: Ես գտնում եմ, որ այս ծրագիրը, որ ինքը ներկայացնում է, եթե մտածված չլինի, եթե ՀՀ շահերը առաջ չտարվեն, դա կարող է նաեւ մեզ համար վախճան հանդիսանալ՛՛:

 

 

  • Կիսվել: