Երբ պետք է հասկանանք, որ այս ազգի հետ կապ չունի այս իշխանությունը, նախկինները՝ ևս. Պավլիկ Մանուկյան
Արցախյան պատերազմներից մենք ոչ մի դասեր չենք քաղել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի մասին, որը սիրել է այս ժողովրդին՛՛::
Ապա Մանուկյանը հավելեց. ՛՛Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի: Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: Մինչեւ ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու՛՛:
Ըստ Մանուկյանի՝ խաղաղության դարաշրջան չի լինելու: ՛՛Գրողը գնան իրենց խաղաղության դարաշրջանով, չի լինելու: Երբ պետք է հասկանանք, որ այս ազգի հետ կապ չունի այս իշխանությունը, նախկինները եւս՛՛:



