շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երբ պատգամավոր չէի, նվաստացուցիչ էր ինձ համար, որ իմ երկրի ԱԺ պատգամավորները արդարացնում էին էդ «Ռոսիա 24»-ի պետության կողմից Ադրբեջանին զենքի մտակարարումները․ Վահագն Ալեքսանյան

Երբ պատգամավոր չէի, նվաստացուցիչ էր ինձ համար, որ իմ երկրի ԱԺ պատգամավորները արդարացնում էին էդ «Ռոսիա 24»-ի պետության կողմից Ադրբեջանին զենքի մտակարարումները․ Վահագն Ալեքսանյան

Սիրելի քաղաքացիներ, ես ներողություն եմ խնդրում, որ դուք անընդհատ ականատես եք լինում ինչ-որ ջղաձգումների մարդկանց կողմից, որոնք ներկայացնում են մի քաղաքական ուժ, որը իր բնույթով հպատակության, ստրկության մի յուրահատուկ ցուցիչ է ու պատմական ցուցանմուշ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ես հիշում եմ, որ երբ պատգամավոր չէի, ՀՀ քաղաքացի էի, ինչ նվաստացուցիչ էր ինձ համար, որ իմ երկրի՝ այդ նույն պերսոնաժի պատգամավորները, իմ երկրի ԱԺ պատգամավորները արդարացնում էին էդ «Ռոսիա 24»-ի պետության կողմից Ադրբեջանին զենքի մտակարարումները՝ ասելով, որ դա ընդամենը բիզնես է:

Հիշեցնեմ, որ նրանք նման կերպ փորձում էին արդարացնել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին «Սոնցեպյոկ»-երի, «Սմերչ»-երի, T-90 տանկերի մատակարարումները»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այդ զենքերը մատակարարվում են, որ վաղը, մյուս օրը կրակեն մեր զինվորների համար․ «Իսկ պատգամավորները դա արդարացնում էին՝ ասելով, թե դա բիզնես է: Այդ մարդիկ ավանսով մեր զինվորներին սպանող զենքերը բիզնես էին համարում:

Ակնհայտ է, որ այս ամենը իրենից ներկայացնում է մի յուրատեսակ երեւույթ, որը պատմության մեջ հավերժ կմնա որպես քաղաքական ստրկության ամենավառ օրինակներից մեկը»,- իր խոսքն ամփոփեց ՔՊ-ական պատգամավորը:

  • Կիսվել: