կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երբ մենք եկանք իշխանության, Ադրբեջանին ձեր տված հույսերն իրականացնելու ժամանակն էր. Փաշինյանը՝ Մանուկյանին

Երբ մենք եկանք իշխանության, Ադրբեջանին ձեր տված հույսերն իրականացնելու ժամանակն էր. Փաշինյանը՝ Մանուկյանին

Ձեր քաղաքական առաջնորդն ասում է, որ բանակցային գործընթացում պետք էր հույս տալ Ադրբեջանին, որ հարցը ինքը առանց պատերազմի կլուծեր. Ես ուզում եմ խոստովանել, որ մենք չենք կարողացել Ադրբեջանին հույս տալ, որովհետեւ հույս տալու ռեսուրսը վերջացել էր: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասախանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

«Երբ մենք եկանք իշխանության, արդեն ձեր տված հույսերն իրականացնելու ժամանակն էր եկել: Սա է ամբողջ պատմությունը»,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: