շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երբ ես պատասխանում եմ Փաշինյանին, տեսնում եմ, որ նա SMS է գրում, որ Ալենը գա պատասխանի. Մարուքյան

Երբ ես պատասխանում եմ Փաշինյանին, տեսնում եմ, որ նա SMS է գրում, որ Ալենը գա պատասխանի. Մարուքյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մարուքյանը պատասխանելով հարցին, թե ինչու այն ժամանակ լռեց, նշեց՝ « когда пушки говорят винтовки молчат».

«Երբ ես պատասխանում եմ Փաշինյանին, տեսնում եմ, որ նա SMS է գրում, որ Ալենը գա պատասխանի: Դրանից հետո Ալենին ի՞նչ պետք է պատասխանեինք»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հայտնի նիստում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց Միքայել Մինասյանի հետ համագործակցության մեջ:

«Երբ Վանաձորի ընտրությունների քարոզարշավն էր, նույն մարդիկ, նույն բանն ասում էին, սակայն երբ տեսան, որ առանց մեզ որևէ բանի չեն կարող հասնել, եկան ասացին, որ գործընկերների փնտրտուք է եղել: Այդ ելույթները կան, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունի, որ հպարտ է Լուսավոր Հայաստանով: Հետո ստեղծվեց ԵԼՔ դաշինքը, որի փլուզումից հետո նույն ելույթները սկսվեցին: Դա քաղաքական շանտաժ է: Ավելին ասեմ, դրանով նրանք հայհոյում են հենց իրենց կենսագրությունը: Ոնցոր դու ամեն օր քեզ քրֆես էլի: Եթե դու մի մարդու հետ ճանապարհ ես անցել, սակայն մինչև այդ ու դրանից հետո այդ մարդուն մեղադրում ես մի բանի մեջ, ուրեմն դու էլ ես դրա մեջ:

Բայց ես ուզում եմ ասել, որ Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հանդիպել է Միքայել Մինասյանին: Պարզվում է, որ իշխանության մեջ իշխանությունն ինքնին նախկին իշխանության լատենտ սպասարկուն է, բայց մյուսներին է մեղադրում դրա մեջ»,- հավելեց Մարուքյանը:

  • Կիսվել: