երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երբ երկիրը նման ծանր վիճակում է, իմ կալանավորումից խոսելը եսասիրություն եմ համարում. Մխիթար Զաքարյան

Երբ երկիրը նման ծանր վիճակում է, իմ կալանավորումից խոսելը եսասիրություն եմ համարում. Մխիթար Զաքարյան

ահմանային լարվածությունների դեմն ուժեղ պետությունը պետք է առնի, ուժեղ ու կանոնավոր բանակը։ Այս մասին ՛՛Վարդաշեն՛՛ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության՝ 8-րդ գումարման խորհրդարանի ձեւավորումից ի վեր կալանքի տակ գտնված պատգամավոր Մխիթար Զաքարյանը:

՛՛Որպես նախկին համայնքապետ, որպես պատգամավոր կարող եմ ցավել, նպաստել բանակին, բայց ավելի ռացիոնալն այն կլինի, որ բանակն ուժեղանա, ՊՆ-ն, ԳՇ-ն իրենց պարտականությունները կատարեն, փառք ու պատիվ այն տղաներին, որոնք այս ծանր պայմաններում իրենց ծառայությունն են իրականացնում՛՛,-նշեց նա՝ Անդրադառնալով Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղություններում հակառակորդի հարձակումներին, որոնց հետեւանքով այսօր հայկական կողմը 1 զոհ եւ մի քանի վիրավոր ունի:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր կալանավորումը Սյունիքին սպառնացող հնարավոր վտանգների հե՞տ է կապում՝ Զաքարյանն ասաց. ՛՛Կալանքը, քրեական հետապնդումը, իհարկե, ծանր բաներ են, բայց երբ մեր երկիրը, ազգը նման ծանր վիճակում են, ժողովրդական լեզվով ասած՝ զուլումի մեջ են, իմ կալանավորումից խոսելը ես եսասիրություն եմ համարում՛՛։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման ազատ արձակվեցին ՛՛Վարդաշեն՛՛ քրեակատարողական հիմնարկից: ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

 

  • Կիսվել: