շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Երբ ձևաչափն ավելի հստակ լինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք. Գրիգորյանը՝ 3+3-ի մասին

Երբ ձևաչափն ավելի հստակ լինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք. Գրիգորյանը՝ 3+3-ի մասին

Հայաստանը դեռ դիրքորոշում չունի ՛՛3+3՛՛ ձևաչափի վերաբերյալ։ Այս մասին rusarm.info-ի հետ զրույցում ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:  

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ձևաչափը դեռ հստակեցված չէ, երբ ավելի հստակ լինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Բնականաբար, մենք քննարկում ենք այն, որոշ դիրքորոշումներ ներկայացրել ենք մեր գործընկերներին, և նրանք ըմբռնումով են մոտենում մեզ՛՛:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ձևաչափը առաջարկվել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային խնդիրները լուծելու համար։ Խմբում ըստ առաջարկի կներառվեն նաև Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը։ Ռուսաստանը և Իրանը հավանություն են տվել ձևաչափին, Հայաստանը և Վրաստանը պաշտոնապես դեռ չեն արձագանքել:

 

  • Կիսվել: