չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երազում եմ այն օրը, երբ զենքը ձեռքիս գոնե մեկ թուրքի կսպանեմ. Կարին Տոնոյան

Երազում եմ այն օրը, երբ զենքը ձեռքիս գոնե մեկ թուրքի կսպանեմ. Կարին Տոնոյան

Ես արգելում եմ այսուհետ որևէ հայի զոհվել: Մենք պայքարելու ենք հանուն ապրելու, պայքարելու ենք հանուն հաղթանակի, համոզված եմ, որ հասնելու ենք մեր նպատակին: Այս մասին այսօր ՛՛Ազատագրական շարժման՛՛ հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛5165 շարժման՛՛ առաջնորդ Կարին Տոնոյանը:

Նա նշեց, որ պայքարը ռազմաճակատում է, քանի որ կամավորական ջոկատներին չեն զինում և թույլ չեն տալիս բարձրանալ դիրքեր. ՛՛Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ ունեք ընկերներ, որոնք կամավորագրվում են, բայց տեղ չհասած՝ հետ են վերադառնում կամ գնում, այնտեղ ու սպասում են: Ես անձամբ պատրաստ եմ զենք վերցնել, չեք էլ պատկերացնում՝ ինչպես եմ երազում այն օրը, երբ զենքը ձեռքիս գոնե մեկ թուրքի կսպանեմ, դա իմ որդու վրեժը կլինի, եթե ինձ զինեն, այո՛, պատրաստ եմ գնալ առաջանագիծ՛՛:

Տոնոյանի խոսքով՝ շարժման միջոցով երկիրը ցանկանում են ազատագրել թշնամանքի և կասկածի մթնոլորտից, և այն մարդուց որը երկիրը հասցրել է աղետալի վիճակի:

Նա հրապարակախոսներին, գիտնականներին ու գրողներին կոչ արեց միանալ իրենց պայքարին, դիմեց նաև զինծառայողներին, որոնք ավարտել են ծառայությունը. ՛՛Ձեր ընկերներն ընկել են, որ դուք իրենց պայքարը շարունակեք։ Դուրս եկեք փողոց։ Մայրեր, որոնց զավակաները սահմանին կանգնած են՝ դուրս եկեք հանուն ձեր զավակների։ Մենք կունենանք այն քանակը, որ որոշումը կպարտադրենք՛՛:

 

  • Կիսվել: