կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եռակողմ բանակցությունները կասեցրել էինք, որովհետև նման անհրաժեշտություն կար, հիմա հնարավորություն ենք տեսնում. Գրիգորյան

Եռակողմ բանակցությունները կասեցրել էինք, որովհետև նման անհրաժեշտություն կար, հիմա հնարավորություն ենք տեսնում. Գրիգորյան

Ադրբեջանական զորքերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, այդ խնդրի լուծումն այդպես ենք տեսնում, բոլոր գերիները հնարավորինս արագ պետք է վերադառնան Հայաստան, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է եղել, քննարկումներ ենք ունեցել ՀԱՊԿ առաքելության մասին, շուտով, կարծում եմ, հստակ որոշումներ հայտնի կդառնան և լուծումներ կտրվեն: Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կարգավորվելու ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի, գերիների խնդիրները և որոնք են լինելու առաջին հարցում ՀԱՊԿ գործողությունները:

Եթե Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, զորքերը ետ չի քաշում, ավելին՝ պարբերաբար սահմանային լարումներ են սկսում, զոհեր ենք ունենում, այդ դեպքում ինչու՞ ենք վերսկսում փոխվարչապետերի մակարդակով եռակողմ բանակցությունները: ԱԽ քարտուղարի խոսքով՝ նման անհրաժեշտություն ու խնդիրներ լուծելու հնարավորություն են տեսել:

«Մենք կարծում ենք, որ ցանկացած իրավիճակում բանացելու հնարավորությունը պետք է օգտագործվի, նույնիսկ 90-ականների պատերազմի թեժ ժամանակահատվածներում են բանակցություններ ընթացել: Եռակողմ բանակցությունները դադարեցվել են, որովհետև տվյալ պահին նման որոշում կայացնելու անհրաժեշտություն է եղել, բայց երբ հնարավորություններ ենք տեսել, նաև բանակցային ֆորմատն ենք օգտագործել, ՀՀ շահերը բոլոր հնարավոր միջոցներով պետք է պաշտպանենք, և հիմա տեսնում ենք նման հնարավորություն»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

  • Կիսվել: