կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երախտագիտության մեդալ` թավջութակահար Արամ Թալալյանին և ալտահար Յաշա Պապյանին

Երախտագիտության մեդալ` թավջութակահար Արամ Թալալյանին և ալտահար Յաշա Պապյանին

ՀՀ նախագահ հրամանագրով` Երախտագիտության մեդալով են պարգևատրվել թավջութակահար Արամ Թալալյանը և ալտահար Յաշա Պապյանը:

Նախագահի հրամանագրում ասվում է.«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել`

Արամ Գերոնտիի ԹԱԼԱԼՅԱՆԻՆ թավջութակահար
Յաշա Գրիգորի ՊԱՊՅԱՆԻՆ ալտահար»:

  • Կիսվել: