հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձեւով իր տեղն է ցույց տվել. «Հրապարակ»

ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձեւով իր տեղն է ցույց տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.անորոշ ու անհասցե մեղադրանքներին, որպես կանոն, պատասխանողներ գրեթե չեն լինում։ Ո՞վ հավես ունի մտնել բանավեճի մեջ եւ թիրախ դառնալ, երբ մեղադրանքն ու հայհոյանքն անվանական չեն հնչել։ Մանավանդ՝ եթե դիմացդ, ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ վարչապետ է կանգնած։ Նա կարող է հայհոյել դատավորներին, առանց անուններ նշելու, քաղաքական ուժերին՝ առանց մասնավորեցնելու, նախկին իշխանություններին անվանել թալանչի ու գող, բայց կրկին անուններ չհնչեցնել եւ մնալ անպատասխան։

Մանավանդ այս երկու տարվա մեջ նրան մի քանի անգամ դատի են տվել, երբ կոնկրետ մարդկանց անուններ է հնչեցրել, եւ նա ստիպված է եղել նահանջել իր ասածներից, ինչպես եղավ Քոչարյանի հասցեին արված հայտարարության առումով, ուստի հիմա խոսում է բացառապես անորոշ՝ մասնագիտական խմբերին ու խավերին ուղղելով իր լուտանքները։  Բայց վերջին օրերին 2 հայտարարություն ստիպեց ինձ մտածել, որ այդ մասնագիտական խմբերի համբերությունն էլ է սկսում սպառվել, եւ նրանք սկսում են ընդվզել անգամ այն դեպքում, երբ կոնկրետ անձանց անուն չի տրվում։  Մեկը քննիչ-դատախազների հայտարարությունն էր՝

 

ԲԴԽ նախագահի դեմ, ով եթերում վիրավորել էր նրանց՝ ոչ այնքան գրագետ անվանելով։ Վերջիններս պատասխան հայտարարությամբ հանդես եկան՝ պաշտպանելով իրենց համքարության պատիվը։  

Եվ երեկ ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունն էր՝ ի պատասխան իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունների, որոնցով նա վիրավորել էր դասախոսներին, կոչ անելով նախարարին՝

 

«մաղել» նրանց, քանի որ դասախոսները վերահսկողությունից դուրս են մնացել, եւ ոմանք «պայմանավորվում են 500 դոլարով պարապելու եւ քննությունների ժամանակ գնահատական նշանակելու մասին»։ ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձեւով իր տեղն էր ցույց տվել։  

  • Կիսվել: