հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էներգակիրների փոխանակման ավելացումը Իրանի՝ ՀՀ այցելած պատվիրակության ձեռքբերումներից է. ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավոր

Էներգակիրների փոխանակման ավելացումը Իրանի՝ ՀՀ այցելած պատվիրակության ձեռքբերումներից է. ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավոր

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Արա Շահվերդյանը հայտարարեց.«Հայաստանը պատժամիջոցների վերացման անփոխարինելի հնարավորություններից մեկն է», գրում է parstoday.com-ը:

«Խանե Մելլաթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իսլամական Խորհրդարանի պատգամավորների պատվիրակության Հայաստան կատարած այցին, Արա Շահվերդյանն ասաց.«Այցի ընթացքում հանդիպում ունեցանք համայն հայության Կաթողիկոսի, Հայաստանի ԱԺ-ի նախագահի, պաշտպանության, էկոնոմիկայի և անվտանգության հանձնաժողովների, բարեկամության խմբի, ինչպես նաև Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Հանդիպումների ընթացքում կարևորվել է տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական հարաբերությունների ընդլայնումը»:

11-րդ խորհրդարանում իրանահայ պատգամավորն ասաց. «Հանդիպումների ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և Հնդկական օվկիանոսից, Օման ծովից և Չաբահարից Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգներ հասնող և դեպի Հայաստան և Վրաստան ձգվող և այնտեղից Սև Ծով և Եվրոպայի կենտրոն հասնող հյուսիս-հարավ միջանցքի ամրապնդումը»:

Շահվերդյանը հավելեց. «Էներգետիկայի ոլորտում նույնպես լավ քննարկումներ են եղել փոխանակումների վերաբերյալ, այդ թվում՝ շեշտը դնելով գազի արտահանման ավելացման վրա»:

Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորն ընդգծել է. «Իսլամական խորհրդարանի պատգամավորների այցը Հայաստան և այն ձեռքբերումները, որոնք ունեցել են հատկապես էներգետիկայի ոլորտում, միանշանակ մեծապես կօգնեն պատժամիջոցների չեզոքացմանը։ Տարածաշրջանում կան բազմաթիվ հնարավորություններ, և Հայաստանն այդ բացառիկ հնարավորություններից է, որի օգնությամբ կարող ենք արագացնել պատժամիջոցների անազդեցիկ դարձնելը:

  • Կիսվել: