կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Էն որ ասում են՝ «չակնկալիքների» շարժում. Դա տանում է դեպի «չպետություն», «չինքնիշխանություն». Փաշինյան

Էն որ ասում են՝ «չակնկալիքների» շարժում. Դա տանում է դեպի «չպետություն», «չինքնիշխանություն». Փաշինյան

Այն մարդիկ, որոնք գալիս, ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չինքիշխանություն, չանկախություն, չքաղաքացիություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երեւան քաղաքի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, եւ այդպիսով կորցնեն Երեւանը: Ստեղ է իրական եւ պատմական Հայաստանների տարբերությունը: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ իրենք են ասում Սանասարի մասին եւ դրանով կորցնեն իրական Կապանը: Սա է կոնցեպտուալ բանավեճը:

Իրական Հայաստանը ապագայի մասին է: Երբ ասում ենք՝ ապագա կա, այ սա է այդ ապագան»,-ասաց Փաշինյանը ցույց տալով իր ձեռքի մեծ թղթե քարտեզը:

«Այս իրական Հայաստանը կոնկրետ է, գիտենք իր սահմանը, իր անվտանգությունն էլ ապահովում ենք ոչ թե առավոտից երեկո սրա-նրա ոտքերի տակ ընկնելով, թե եկեք մեր անվտանգությունն ապահովեք, այլ ապահովում ենք մեր լեգիտիմ դիրքի վրա կանգնելով»,- ընդծեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: