չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էն կոռուպցիոներ-փեսային ասեք, որ ՀՀ-ից ՌԴ տարվող ապրանքը չի կարող լինել մաքսանենգ․ Դանիել Իոաննիսյան

Էն կոռուպցիոներ-փեսային ասեք, որ ՀՀ-ից ՌԴ տարվող ապրանքը չի կարող լինել մաքսանենգ․ Դանիել Իոաննիսյան

Էն կոռուպցիոներ-փեսային ասեք, որ ՀՀ-ից ՌԴ տարվող ապրանքը չի կարող լինել մաքսանենգ, քանի որ իր աներոջ շնորհիվ ՀՀ-ն ու ՌԴ-ն միևնույն մաքսային տարածքում են (ԵԱՏՄ է կոչվում), ֆեյսբուքում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ավելին, ՀՀ իրավապահները չունեն որևէ լիազորություն հսկելու, որ երկրից արտահանվող ապրանքի համար ներմուծման երկրում վճարվեն ակցիզային վճարները։

Մեկ էլ ինձ ասեք՝ հասկանամ, ինքն է ապուշ, թե՞ հանրությանն է ապուշի տեղ դնում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Վատիկանում նախկին դեսպան, ՀՀ 3 նախագահի փեսա Միքայել Մինասյանը պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին ծխախոտի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու առնչությամբ։

  • Կիսվել: