հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԵՄ-ում հնարավո՞ր է, որ մարդու թևերը բռնեն, ԱԺ նախագահը թքի վրան ու դրանից հետո մնա պաշտոնի. Լևոն Քոչարյան

ԵՄ-ում հնարավո՞ր է, որ մարդու թևերը բռնեն, ԱԺ նախագահը թքի վրան ու դրանից հետո մնա պաշտոնի. Լևոն Քոչարյան

Եվրամիությունը ինձ համար առաջին հերթին եվրոպական արժեքներ են. ո՞նց եք պատկերացնում, այնտեղ մարդու թևերը բռնեն ԱԺ նախագահը թքի վրան ու դրանից հետո մնա պաշտոնի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, որ այսօր մարդկանց պադյեզդներում ծեծելով չեն սպանում, լրագրողներին չեն ծեծում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Իսկ ինչպե՞ս են սպանում, վրահերթի ենթարկելո՞վ են սպանում: Իրենք փորձում են նախկին ինչ-որ երևույթներ, նաև վատ երևույթներ մեջբերելով փորձել արդարացնել իրենց այսօրվա բոլոր ձախողումները, դավաճանությունները, որ արել են: Սա ծեծված թեմա է»:

Անդրադառնալով արցախահայերի վերադարձի թեմային, Լեւոն Քոչարյանն ասաց. «Իմ մոտեցումն է, որ արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ պետք է լինի մեր արտաքին քաղաքական օրակարգում, ամեն տեղ և միշտ պետք է դրանից խոսել և այդ արդարացի պահանջը պետք է միշտ բարձրացված լինի:

Իշխանությունները դրա մասին ընդհանրապես չեն խոսում, Ինչպես գիտեք, վերջերս Շվեյցարիայի խորհրդարանում նման քննարկում է եղել, կողմ են քվեարկել, որ դրա հետ կապված քննարկումներ անցկացվեն Շվեյցարիայում բարձր մակարդակով: Հետո Շվեյցարիայի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել և ասել, որ և Ադրբեջանը, և Հայաստանը չեն ուզում, որ նման բան լինի։

Մենք նաև տեսնում ենք, որ իրենք բացարձակ դրանից չեն խոսում, նույնիսկ խաղաղություն պայմանագիր կոչվածը, որը քննարկում են Ադրբեջանի հետ, բացարձակապես արցախցիների իրավունքի, արդարացի պահանջների մասին ոչ մի խոսք չկա, ինչը անթույլատրելի է»:

  • Կիսվել: