երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք. ԱԳՆ տեղակալ

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք. ԱԳՆ տեղակալ

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ Հայաստանում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք:

«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

 

  • Կիսվել: