ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ-ն պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունն անվտանգության, էներգետիկայի, կապի և անվտանգության ոլորտներում․ Օլիվեր Վարհելի

ԵՄ-ն պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունն անվտանգության, էներգետիկայի, կապի և անվտանգության ոլորտներում․ Օլիվեր Վարհելի

Եվրոպական Միության Հարևանության և ընդլայնման հարցերով բարձր հանձնակատար Օլիվեր Վարհելին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վարհելին այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Քննարկել ենք մեր հարաբերությունների հետագա խորացման հետ կապված հարցեր։ Արտահայտել ենք մեր վճռական աջակցությունը խաղաղության գործընթացին։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր համագործակցությունն անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, կապի և առևտրի ոլորտներում»,- գրել է նա։

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

  • Կիսվել: