երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու խաղաղության․ Միշել

ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու խաղաղության․ Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպումից։ 

Նա իր թվիթերյան էջում, ամփոփելով Բաքվում երկուշաբթի մեկնարկած ՄԱԿ-ի COP-29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ հանդիպման արդյունքները, մասնավորապես, գրել է. «Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի համար»:

  • Կիսվել: